Գազի հարցում Բաքուն չի կարող փրկել Անկարային
Международные новостиԱդրբեջանի էներգետիկայի փոխնախարար ՆաթիգԱբբասովը հայտարարել է, որ Ադրբեջանը չի կարող փոխարինել Թուրքիա ռուսաստանյան գազի մատակարարումները, եթե վերջինս հրաժարվի ռուսական ռեսուրսից:
Այս մասին հայտնում է «Ռամբլեր»-ի նորությունների կայքը:
Աբբասովի խոսքով` պատճառը ադրբեջանական գազի բացակայությունն է, քանի որ Բաքուն արդեն առաջիկա 25 տարիների համար վաճառել է իր բոլոր արտահանման ծավալները:
«Այն գազը, որ մենք պետք է արդյունահանենք, արդեն վաճառված է մինչեւ 2040թվականը: Եթե ավելցուկ գազ ունենայինք, ապա այն մենք կվերցնեինք մեզ», հայտարարել է փոխնախարարը:
Թուրքիայի Նախագահ Թայիփ Էրդողանը Սիրիայում իրավիճակի, ինչպես նաեւ ռուսաստանյանօդուժի կողմից թուրքական օդային տարածքը խախտելու պատճառով օրերս Ռուսաստանինսպառնացել էր դադարեցնել գազի ներկրումը:
«Այսօր Թուրքիան հանդիսանում է «գազի թիվ մեկ գնորդ», եւ պայմանագրի խզումըկհարվածի Ռուսաստանից էներգառեսուրսների արտահանմանը»,- հայտարարել էր նա:
Դրանից հետո Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ Սիրիայում քաղաքական շահերի համար Անկարան չի զոհելու Ռուսաստանի հետ իր հարաբերությունները: Նման կարծիք էին հայտնել նաեւ Կրեմլում, եւ հույս հայտնել, որ թուրք գործընկերները կպահպանեն նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում` նաեւ գազատարների հարցում: