Թուրքիան անկառավարելի է դարձել. իշխող կուսակցության իրավաբան
Международные новостиԹուրքիայի իշխող«Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ)կառավարման խորհրդի որոշումների կենտրոնի անդամ,իրավագիտության պրոֆեսոր Օսման Ջանը հայտարարել է, որ Թուրքիան անկառավարելի է դարձել:
Ինչպես հաղորդում է թուրքական T24 լրատվական կայքը, Twitter-ի իր էջում արած գրառման մեջ անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայում աճող բախումների մթնոլորտին եւ ահաբեկչական հարձակումներում զոհվածների մեծ թվին, իրավաբանը գրել է.«Վերջին 5 տարիներին մշտապես նշել եմ, որ քանի դեռղեկավարությունն արհամարհում է նոր հասարակականհամաձայնության հիմքի վրա կառուցվածքային փոխակերպումը, երկիրն անկառավարելի է դառնալու:Այսօր մենք գտնվում ենք այդ ժամանակաշրջանում»:
2007 թվականին ԱԶԿ-ն փակելու դատական գործընթացի ժամանակ Օսման Ջանը եղել է Սահմանադրական դատարանում զեկուցողը:
Թուրքիայում հունիսին անցկացված հերթական խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն Օսման Ջանին ընդգրկել էր իր պատգամավորության թեկնածուների ցուցակում, իսկ նոյեմբերի 1-ի արտահերթ ընտրություններում` չի ընդգրկել: