Իրաքում մեկնարկում է Սալահ ադ Դին նահանգի ազատագրման լայնածավալ գործողությունները
Международные новостиԻրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել է, որ սկսվել է Սալահ ադ Դին նահանգի ազատագրման ռազմական գործողությունների երկրորդ փուլը: Ինչպես հաղորդում է արաբական լրատվամիջոցները, այս մասին վարչապետը հայտարարել է Սալահ ադ Դին նահանգ կատարած այցելության ժամանակ, որտեղ հանդիպել է ռազմական ղեկավարների հետ: Նա նաև ավելացրել է, որ այս գործողությունները և հաղթանակները կխթանեն Մոսուլի ազատագրումը:
Տեղեկություններ կան, որ Բայջի քաղաքի ազատագրման գործողություններն վերստին կսկսվեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Բայջիի մերձակայքում շուրջ 600 հազար զինվորներ են համախմբվել:
Իրաքյան աղբյուրների տեղեկացմամբ` Անբարի նահանգի Քարաբլա շրջանում ԻՊ-ի երկու ակնառու ղեկավարներ են սպանվել: Արաբական աղբյուրներում շարունակվում են հակասական տեղեկությունները ԻՊ-ի ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի վիրավորվելու և սպանվելու մասին: Այս անգամ կրկին լուրեր են շրջանառվում Անբարում նրա վիրավորվելու մասին:
«Իսլամական պետություն»