ԻՊ-ի Թուրքիայում որոնվող «կենդանի ռումբերի» ցուցակում ադրբեջանցի կին կա
Международные новостиԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում հոկտեմբերի 10-ի առավոտյան իրականացված ահաբեկչությունից հետո «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման որոնվող 21 անդամների ցուցակում ադրբեջանցի կին էլ կա:
Այս մասին հայտնում էmodern.az լրատվականբ կայքը` հղում կատարելով թուրքական մամուլին:
ԻՊ-ի մահապարտների ցուցակում 6-ը կանայք են: Նրանցից մեկն ադրբեջանուհի է: Նա Ուլքեր Մամեդովան է, ում նկատմամբ Թուրքիայում որոնում է հայտարարված:
Հոկտեմբերի 10-ին Ստամբուլի երկաթուղային կայարանի մոտ հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած երկու հզոր պայթյունների հետեւանքով, պաշտոնական տվյալներով, 97 մարդ` զոհվել, 240-ն էլ վիրավորվել են: Հանրահավաքի մասնակիցները պատրաստվում էին թուրքական իշխանություններին կոչ անել վերջ դնել թուրք-քրադական բախումներին: