Անկարայի անվտանգության վարչության պետ Քադրի Քարթալը հեռացվել է պաշտոնից
Международные новостиԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո պաշտոնից հեռացվել է Անկարայի անվտանգության վարչության ղեկավար Քադրի Քարթալը:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Պաշտոններից հեռացվել են նաև Քադրի Քարթալի տեղակալը և Անկարայի հետախուզական վարչության ղեկավարը: