Էրդողանն այցելել է Անկարայի ահաբեկչության հրապարակ
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տիկնոջ՝ Էմինե Էրդողանի և Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոյի հետ գնացել է Անկարայի ահաբեկչության վայր: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Նրանք ծաղիկներ են դրել ահաբեկչության վայրում և հարգել են զոհվածների հիշատակը:
Նախօրեին ահաբեկչության վայր էին այցելել վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ինչպես նաև Թուրքիայում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները: