Հիլարի Քլինթոնն առաջարկում է Սիրիայում թռիչքների արգելված գոտի ստեղծել՝ ի հակակշիռ Ռուսաստանի
Международные новостиՀիլարի Քլինթոնն այն կարծիքին է, որ Միացյալ Նահանգները եւ հակաահաբեկչական կոալիցիայի գծով նրա դաշնակիցները պետք է ռազմական օդուժի թռիչքների համար արգելված գոտի ստեղծեն Սիրիայում, տեղեկացնում է Արմենպրեսը: Ելույթ ունենալով Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի հավակնորդների առաջին նախընտրական հեռուստաբանավեճերում՝ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը կարծիք է հայտնել, որ այդ քայլը կօգնÕ « պաշտպանել Սիրիայի խաղաղ բնակիչներին եւ լծակ կստեղծի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար:
«Մենք պետք է ստեղծենք թռիչքների համար արգելված գոտի, որպեսզի մարդիկ չփախչեն Սիրիայից»,- ասել է նա: Բացի այդ, դա «լծակ կդառնար, որը կարելի է օգտագործել Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նրան նստեցնենք բանակցությունների սեղանի շուրջ եւ ստիպենք հաշվի առնել տարածաշրջանի մյուս երկրների շահերը»,- ասել է Քլինթնոնը: Ընդսմին նա ընդգծել է «Սիրիայում ռուսական ռմբակոծումների» անթույլատրելիությունը՝ պաշտպանելով ԱՄՆ-ում տարածված այն կարծիքը, որ ռուսական ինքնաթիռները հարվածներ են հասցնում ոչ թե «Իսլամական պետու թյուն» արմատական խմբավորման զինյալներին, այլ սիրիական ընդդիմությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: