Ռուսաստանը պաշտպանում Է ոչ թե Ասադին, այլ Սիրիայի պետականությունը. ԱԳՆ
Международные новостиՄոսկվան չի աջակցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, բայց կարեւորում Է Սիրիայի Արաբական Հանրապետության պետականության պահպանումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք շարունակ լսում ենք հայտարարություններ, որ Ռուսաստանը չպետք Է աջակցի Ասադին, քանի որ հենց նա Է Սիրիայում ահաբեկչական ակտիվության աճի պատճառը: Ասադին աջակցելու կապակցությամբ մենք արդեն վաղուց մեկնաբանել ենք, ասել ենք, որ մենք չենք աջակցում Ասադին, մեզ համար կարեւոր Է Սիրիայի պետականության պահպանումը»,-ասել Է նա հոկտեմբերի 14-ին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Զախարովայի խոսքով՝ «մեզ շարունակ համոզում են, որ եթե Ասադը հեռանա, ահաբեկչական ակտիվությունը կթուլանա, քանի որ ԴԱԻՇ-ը պատերազմում Է հենց Ասադի պատճառով»:
«Եթե դա այդպես Է, ապա նման տրամաբանությունը ահաբեկիչների պահանջների ուղղակի կատարումն Է, այլ կերպ անհնարին Է դա հասկանալ»,-նշել Է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը: