Իրաքյան ուժերը տարածք են ազատագրել Անբարի նահանգում
Международные новостиԻրաքյան ուժերը հոկտեմբերի 14-ին ազատագրել են Անբարի նահանգի Ռամադի քաղաքի հյուսիում գտնվող Իթթիսամ հրապարակը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ազատագրելուց հետո Իրաքի դրոշը բարձրացվել է Ալբու Ֆիրաժ կամրջի վրա: ԻՊ-ի ահաբեկիչները կե նդանի ուժի մեծ կորուստներ են կրել, նաև ոչնչացվել է մեծ քանակությամբ զենք ու տեխնիկա: Տեղեկություններ կան, որ շատ ահաբեկիչներ փախուստի են դիմել Ալբու Ֆիրաժ շրջանից, իսկ անվտանգության ուժերը շարունակում են տարածքի ազատագրման գործողությունները:
Միևնույն ժամանակ իրաքյան օդային ուժերը Սալահ ադ Դին նահանգի Թիքրիթ քաղաքի հյուսիսում ռազմական գործողություններ իրականացնելիս «Իսլամական պետության» երկու ղեկավարների են սպանել: Օդային հարվածների թիրախում է հայտնվել ԻՊ-ի ղեկավարների նստավայրը, որտեղ այդ ժամանակ նիստ էր ընթանում: Բացի երկու, ղեկավարներից, ևս 24 ահաբեկիչներ են սպանվել:
Ավելի վաղ օդային հարվածների հետևանքով Անբարի նահանգի Ֆալլուջա քաղաքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել: