Թուրքիան մտադիր է երրորդ ԱԷԿ-ը կառուցել
Международные новостиԹուրքիայի էներգետիկայի նախարար Ալի Ռըզա Ալաբոյունը հայտարարել է երկրի հյուսիս-արեւմուտքում` Թրակիայում երրորդ ատոմային էլեկտրակայանը կառուցելու մտադրության մասին:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, թուրք նախարարն նշել է, որ ներկայում բանակցություններ են ընթանում նախագծով հետաքրքրված ընկերությունների հետ:
«Նախագծի նկատմամբ առաջինը հետաքրքրություն են ցուցաբերել չինացիները եւ ամերիկյան Westiinghouse ընկերությունը: Փոխըմբռնման մասինհուշագիր է ստորագրվել: Հետքարքրվում են նաեւ ճապոնացիները», -հայտնել է Ալաբոյունը:
Թուրքիայում առաջին ատոմակայանը պետք է կառուցվի Մերսինում: Նախագծի արժեքը կզմում է մոտ 20 մլրդ դոլար: Երկրորդ ԱԷԿ-ը Թուրքիայում ծրագրվում է կառուցել Սինոպում: