ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն մոտեցրել են դիրքորոշումները Սիրիայի երկնքում թռիչքների անվտանգության շուրջ
Международные новостиԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչները տեսախորհրդաժողով են անցկացրել Սիրիայի երկնքում թռիչքների անվտանգության ապահովման հարցի շուրջ, տեղեկացնում է Արմենպրեսը:
«Դիրքորոշումների մերձեցում է արձանագրվել ապագա փաստաթղթի հանգուցային դրույթների շուրջ: Համաձայնեցվել է հետագա գործողությունների կարգը»,- Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ինտերֆաքս»-ի տվյալներով՝ սա այդ հարցի շուրջ բանակցությունների արդեն երրորդ փուլն է:
Նախօրյակին ԱՄՆ-ի ներկայացուցիչը հատնել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները Սիրիայի օդային տարածությունում մոտեցել են վիզուալ շփման հեռավորությամբ, ինչը Պենտագոնի ներկայացուցիչների կողմից գնահատվել է որպես «խիստ վտանգավոր միջադեպ»: