Անկարայի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 106-ի
Международные новостиԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, Անկարայի բժշկական պալատը հայտարարություն է տարածել այն մասին, որ Անկարայի ահաբեկչության զոհերի թիվը 106-ն է:
Հայտարարության մեջ նշվել են բոլոր զոհվածների անունները: Ներկայում ահաբեկչության հետևանքով վիրավորված 86 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցներում, ընդ որում նրանցից 20-ը ինտենսիվ վերահսկողության տակ են: