ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագրի նախագիծը փոխանցվել Է Եվրահանձնաժողովի նախագահին
Международные новостиԵԱՏՄ-ի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն Եվրասիական տնտեսական միության երկրների անունից Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին Է ուղարկել տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի նախագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հոկտեմբերի 15-ին հայտնել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
«Դա ԵԱՏՄ-ի երկրների որոշումն Էր,- ասել Է դիվանագետը:- Հոկտեմբերի 13-ին այդ փաստաթուղթը փոխանցվել Է Յունկերի դիվանագիտական խորհրդականի միջոցով»:
Ինչպես ավելի վաղ նշել Է Մեշկովը, ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ տնտեսական համագործակցության զարգացման մասին փաստաթուղթը վերաբերում Է երկու միավորումների ինտեգրացմանը: Այդ առաջարկները ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների նախագահների նիստում հաստատվել Էին սեպտեմբերի 8-ին: