Կոսովոյի խորհրդարանում կրկին արցունքաբեր գազ են կիրառել
Международные новостиՀոկտեմբերի 15-ին Կոսովոյի խորհրդարանում, ինչպես եւ նախորդ հինգշաբթի, արցունքաբեր գազ են կիրառել: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հղում անելով «Կոխա դիտորե» կոսովյան հրատարակությանը, դա տեղի Է ունեցել, չնայած անվտանգության խիստ միջոցներին, որոնք ձեռնարկվել Էին նախորդ դեպքից հետո, երբ «Ինքնորոշում» արմատական ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Ալբին Կուրտին փորձեց այդ կերպ խանգարել նիստի վերսկսմանը, որն ընդդիմությունը ցանկանում Էր արգելափակել: Ավելի ուշ Կուրտին ձերբակալվել Է ոստիկանության կողմից, իսկ նրա կողմնակիցները բողոքի ակցիա են անցկացրել Պրիշտինայում:
Ըստ նախնական տեղեկատվության, այսօր արցունքաբեր գազ Է կիրառել նույնպես «Ինքնորոշման» ներկայացուցիչ Ֆատոն Տոպալին: Պատգամավորները հեռացել են նիստերի դահլիճից: Նոր միջադեպի կապակցությամբ խորհրդարանի նախագահ Կադրի Վեսելին որոշում Է ընդունել հատուկ հանդիպում անցկացնել բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ՝ համաձայնության հասնելու համար:
«Ինքնորոշում» խմբակցությունը, որը հանդես Է գալիս Բելգրադի հետ երկխոսության հաստատման դեմ, ավելի վաղ հայտարարել Է, որ պահանջում Է Կոսովոյի վարչապետ Իսա Մուստաֆայի պաշտոնաթողությունը եւ արգելափակելու Է խորհրդարանի աշխատանքը, քանի դեռ դրան չի հասել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: