ԱՄՆ-ն Աֆղանստանում ռազմական ներկայությունը երկարաձգում Է մինչեւ 2016 թվականը
Международные новостиԱՄՆ-ը Աֆղանստանում իր զորակազմի ներկայության ժամկետը երկարաձգում Է մինչեւ 2016 թվականը:
Այդ մասին BBC-ին հայտնել են երկրի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի աղբյուրներ:
Ներկայում հայտնի Է միայն սկզբունքային որոշման մասին, մոտ ժամանակներս Օբաման պետք Է ներկայացնի գործողությունների առավել հանգամանալի պլանը:
Ինչպես սպասվում Է, այդ պլանին համապատասխան, 2017 թվականին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից Օբամայի հեռանալու պահին Աֆղանստանում կմնա շուրջ 5500 ամերիկացի զինվոր:
Զորքերի դուրսբերման սկզբնական պլանի համաձայն՝ 2016 թվականի վերջին Աֆղանստանում պետք Է մնային միայն դեսպանատան պահպանության ուժերը, սակայն ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունում անհրաժեշտ են համարում ավելի զգալի զորակազմի պահպանումը «Թալիբան» շարժման կողմից աճող սպառնալիքից պաշտպանվելու համար:
Ներկայում Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ-ի զորակազմը գնահատվում Է 13 հազար մարդ, որոնցից գրեթե 10 հազարը ամերիկացի զինծառայողներն են:
Ընդսմին 2015 թվականի սկզբին երկրում ակտիվացել են իսլամիստական խմբավորումները, ինչի կապակցությամբ իշխանությունները խնդրել են Վաշինգտոնին՝ դանդաղեցնել իր զորքերի դուրսբերումը: