Թուրքիայում 10 հազար ջիհադականներ կան
Международные новостиԹուրքիայի անվտանգության մարմինների հրապարակած տվյալներով` 2013 թվականից հետո Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ի հայտ գալուց հետո Թուրքիայում ջիահադականների թիվը հասել է 10 հազարի:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, 2003 թվականին Ալ Կաիդա միջազգային ահաբեկչական խմբավորման հարձակումներից հետո թուրքական անվտանգության մարմինները հսկողության տա էին առել 1800 ջիհադականների, որոնց թիվը հետագա տարիներին գնալով ավելացել է:
Թուրքիայի անվտանգության մարմինները երկրում ջիհադականների հետապնդումներն ուժեղացրել են Ուրֆա նահանգի Սուրուչ քաղաքում երկու ամիս առաջ քրդական երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված հանրահավաքում ահաբեկչական պայթյունից 32 մարդ զոհվելուց եւ 100-ից ավելի մարդ վիրավորվելուց հետո: