Օլլանդը, Մերկելը և Քեմերոնը Բրյուսելում քննարկել են սիրիական խնդիրը
Международные новостиՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Եվրամիության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում են ունեցել Բրյուսելում, որի ընթացքում քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակին և հակամարտության հնարավոր կարգավորման շուրջ ընդհանուր դիրքորոշման մշակմանը վերաբերող հարցեր:
Այդ մասին հաղորդում է «Ռոյթեր»-ը` վկայակոչելով ֆրանսիացի դիվանագետների շրջանում իր աղբյուրը:
«Հանդիպման գաղափարն ուղղված է ընդհանուր դիրքորոշման հանդելուն: Հանդիպումը կնպաստի նաև մյուս գործընկերների հետ բանակցությունների հարցում կողմնորշմանը»,- ասել է աղբյուրը` նկատի ունենալով G20-ի երկրների ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը:
Պատասխանելով հարցին` կարող են Օլլանդը, Մերկելը և Քեմերոնը հանդես գալ սիրիական հարցի շուրջ ընդհանուր նախաձեռնությամբ` գործակալության զրուցակիցը նշել է, որ դրա մասին խոսելը դեռևս վաղ է: «Մենք դա կտեսնենք մոտակա օրերին և շաբաթներին»,- ասել է աղբյուրը: