Լավրովն ու Քերրին գոհունակություն են հայտնել ՌԴ-ի ու ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունների համագործակցությունից
Международные новостиՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի օդային տարածքում անվտանգության սապահովման քայլերը:
Այդ մասին փոխանցում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:
«Ուշադրության կենտրոնում է եղել Սիրիայի վիճակը: Գոհունակություն է հայտնվել ՌԴ-ի ու ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունների փոխհամաձայնեցված աշխատանքից` Սիրիայի օդային տարածքում անվտանգության ապահովման քայլերի ուղղությամբ` հակաահաբեկչական գործողությունների համատեքստում»,- ասված է տեղեկատվության մեջ:
Ընդգծվում է նաև, որ Լավրովն ու Քերրին պայմանավորվել են Սիրիայի հակամարտության կարգավորման ուղղությամբ գործողությունների շուրջ հետագա կապերի պահպանման հարցում` համաձայն ժնևյան կոմյունիկեի:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված հարցեր` հաշվի առնելով «նորմանդյան քառյակ»-ի առաջնորդների հանդիպման արդյունքները: