Ղազախստանում բացվել Է ԱՊՀ-ի անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը
Международные новостиՂազախստանի Բուրաբայ ավանում հոկտեմբերի 16-ին մեկնարկել Է ԱՊՀ-ի անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը: Նիստը բացել Է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, որը հանդես Է եկել ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության ակտիվացման օգտին:
«Ղազախստանը ԱՊՀ-ի կազմավորման պահից ի վեր հետեւողականորեն հանդես Է եկել եւ շարունակում հանդես գալ մեր երկրների միջեւ բազմակողմանի համագործակցության ակտիվացման, համագործակցության հանգուցային ուղղություններում ինտեգրացման խորացման օգտին»,- ասել Է Նազարբաեւը՝ նշելով որ ընթացիկ տարում հանրապետությունը նախագահում Է Համագործակցությունում:
Նա նշել Է, որ նիստի օրակարգը ներառում Է 17 հարց: «Հարցերի մեծ խումբ նվիրված Է անվտանգության եւ իրավակարգի ապահովման հարցերին, պլանավորվում Է ստորագրել միջազգային պայմանագրերի փաթեթ, հաստատել ծրագրային փաստաթղթերը, ինչպես նաեւ ընդունել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ԱՊՀ-ի ղեկավարների հայտարարությունը»,- ասել Է Ղազախստանի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: