Գերմանիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Թյուրինգիա երկրամասի վարչապետի հետ
Международные новостиԳերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հոկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել Թյուրինգիա երկրամասի վարչապետ Բոդո Ռամելովի հետ:
Այս մասին Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Թյուրինգիա երկրամասի միջև գործընկերության զարգացման հեռանկարները, մասնավորապես, կրթության, մշակույթի և գյուղատնտեսության բնագավառներում: