ՌԴ-ն եւ ԵՄ-ն հասկանում են, որ ռազմավարական տեսանկյունից պետք է ունենան նորմալ հարաբերություններ. Կարեն Բեքարյան
Международные новостиՌազմավարական եւ ավելի երկարաժամկետ համագործակցության հեռանկարի տեսանկյունից, անկախ քաղաքական եւ տնտեսական վիճակից, Ռուսաստանն ու Եվրամիությունը պետք է ունենան նորմալ հարաբերություններ: Տեսակետը «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, պատգամավոր Կարեն Բեքարյանինն է:Արմենպրես-ի հետ զրույցում Բեքարյանը շեշտում է, որ կա փոխգործակցության եւ փոխկապվածության շատ բարձր աստիճան: «Ռուսաստանի շահերից չի կարող բխել ԵՄ-ի հետ հարաբերությունների վատացումը, եւ հակառակը: Տնտեսականից սկսած մինչեւ անմիջական սահմանակից լինելու առումով կողմերը փոխկապված են»,- ասաց Բեքարյանը՝ հավելելով, որ այդ հարաբերությունները ներկա դրությամբ լարված են, եւ համաշխարհային հակամարտության երկու ամենաթեժ գոտիներում՝ Ուկրաինայում եւ Մերձավոր Արեւելքում նրանք ունեն երկու տարբեր դի րքորոշումներ: «Հետեւաբար, այդ տարաձայնություններն իրենց հետքը թողնում են, բայց անգամ այս իրավիճակում կողմերից յուրաքանչյուրն անում է հնարավորինս, որ կամուրջները չայրվեն»,- ասաց Բեքարյանն՝ օրինակ բերելով ՄԱԿ-ի գագաթնաժողովն ու շեշտեց, որ կողմերի հարաբերությունների բարելավումը միայն օգուտ կլինի Հայաստանին:
Եվրամիության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ հարաբերությունները սրվել են Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի հետեւանքով:Եվրամիությունն ու ԱՄՆ-ն չեն համաձայնվել Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեի, ինչպես նաեւ Ուկրաինայի հարավում տեղի ունեցող իրադարձությունների հետ, ինչի հետեւանքով պատժամիջոցներ են կիրառում ՌԴ-ի նկատմամբ: ԵՄ-ՌԴ հարաբարությունները հարթ չեն նաեւ Սիրիայի ճգնաժամի առնչությամբ: