Քըլըչդարօղլուն հանդիպել է Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահների հետ
Международные новостиԹուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հանդիպում է ունեցել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Քըլըչդարօղլուն գոհունակություն է հայտնել հանդիպման առնչությամբ` նշելով, որ թե’ լարվածություն առաջացնող, թե’ այդ լարվածությունը վերացնող մարմինը քաղաքական կառույցներն են:
Անդրադառնալով ահաբեկիչների վերաբերյալ երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությանը, թե մահապարտներին հետևել չեն կարողացել, քանի որ նրանք Թուրքիա են մտել Սիրիացից` Քըլըչդարօղլուն ասել է. «Պարոն Դավութօղլուն դեպքերի ծանրության տակ ճնշված մարդ է: Նրա հայտարարությունները լի են հակասություններով: Դրանց մեծ անհանգստությամբ եմ հետևում: Ասես դեպքը տեղի է ունեցել Սիրիայի տարածքում, մինչդեռ ահաբեկչությունն իրականացվել է Անկարայի Անվտանգության վարչությունից 500 մետր հեռավորության վրա: Թուրքիայում կա լուրջ քաղաքական դատարկությ ուն: Կա վարչապետ, ով չգիտի ինչ ասել, ոչ մի միջոց չձեռնարկող ներքին գործերի նախարար, ժպտացող արդարադատության նախարար: Քաղաքականության մեջ անբարոյականություն կա: Քանի՞ մարդ պետք է մահանա, որ այս նախարարները հրաժարական տան»: