ԵԱՏՄ-ն Իսրայելի հետ բանակցություններ Է սկսում ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ
Международные новостиԵվրասիական տնտեսական միությունը Իսրայելի հետ բանակցություններ Է սկսում ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, այս որոշումը հոկտեմբերի 16-ին ընդունվել Է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում:
Նիստում նաեւ հաստատվել են 2015-2016 թվականներին ԵԱՏՄ-ի միջազգային գործունեության հիմնական ուղղությունները: Քննարկված այլ հարցերի թվում Էին ԵԱՏՄ-ի նոր անդամների ընդունման կարգը, Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի միանալու մի քանի ասպեկտներ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի թվակազմը, միջնաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ-ի հիմնական գործընկերների հետ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումները:
Միության երկրների ղեկավարները նաեւ քննարկել են ԵԱՏՄ-ի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները, «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» չինական նախագծի հետ ԵԱՏՄ-ի զուգորդման հարցերում գործողությունների համակարգումը: Բացի այդ, հաստատվել Է այն սեկտորների ցանկը, ըստ որոնց ծառայությունների միասնական շուկայի ձեւավորումն իրականացվելու Է ազատականացման պլաններին համապատասխան:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, օրակարգի հարցերից մեկն Էլ եղել Է միության տարածքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգի պատրաստման աշխատանքային խմբի ստեղծումը: