Սիրիայի ԶՈՒ-ը վերահսկողություն են սահմանել Հալեպի շրջանի Նաաման բարձունքի նկատմամբ
Международные новостиՍիրիայի զինված ուժերը Հալեպի շրջանում իրենց վերահսկողության տակ են վերցրել Նաամանի բարձունքը. «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները կրել են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ:
Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Սիրիայի ԶՈՒ-ի ներկայացուցիչ, գեներալ Ալի Մայհուբը:
«Վերահսկողություն է սահմանվել Նաամանի բարձունքի, Նաաման և Աննա-Սիրիա գյուղերի նկատմամբ: ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին հասցվել են մեծ կորուստներ, ինչպես մարդկային, այնպես էլ զինտեխնիկայի»,- ասված է տեղեկատվության մեջ:
Մայհուբը նշել է, որ հոկտեմբերի 16-ի առավոտյան սիրիական զորքերի մի մասը ռազմական օպերացիա են սկսել Հալեպի հարավային հատվածում: Վերահսկողություն է սահմանվել Ատ-Տին, Հադդադին, Ալ-Քյասարաթթ բնակավայրերի նկատմամբ: «Հակառակորդին հասցվել են մեծ կորուստներ, մեր զորքերը շարունակում են ժամանել»,- ավելացրել է Մայհուբը: