Անկարայում ահաբեկչության մեջ կասկածվող ադրբեջանուհի է որոնվում
Международные новостиԱնկարայում հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված որոնվողների մեջ է ազգությամբ ադրբեջանուհի Ուլքեր Մամեդովան:
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Հասան Զեյնալովն այդ առնչությամբ հայտարարել է, որ հյուպաոսության աշխատակիցը թուրքական կողմի հետ միասին ստուգում է Մամեդովայի Ադրբեջանի քաղաքացի լինելը:
Անկարայում ահաբեկչության գործողության 15-ամյա վկա մի աղջիկ (անունը չի բացահայտվում) ոստիկանությանը հայտնել էր, որ որպես մահապարտներ կասկածվող մահեդական գլխաշորով երկու կին պայթյուններից առաջ մտել են տարածքում գտնվող մզկիթի զուգարան, որտեղ եւս 4 մարդ է եղել:
Աղջկա խոսքով` այդ ահաբեկիչների մեջ ադրբեջանցիներ էլ են եղել: Նա ասել է, որ այդ 4 հոգին իրար հետ խոսել են ադրբեջաներեն եւ քրդերեն:
«Նրանք իրար ինչ-որ բան էին ասում: Հետո ռումբերից ինչ-որ բան էին ուզում սարքել: Իրար միացրած ռումբերը նրանք կապկպեցին սեւ թելով: Նրանից մեկը դրանքկապեց իր վրա»,- պատմել է աղջիկը: Վկա աղջիկը հավելել է, որ նրանք նաեւ պայուսակներ ունեին մեջքներին:
«Ես եւ իմ ընկերը դա տեսնելուց հետո դուրս եկանք, եւ մեր տեսածի մասինպատմեցինք ոստիկաններին: Բայց նրանք մեզ չլսեցին…Ահաբեկիչները մեջքների պայուսակները թողեցին եւ գնացին:
Ահաբեկիչներից չորսը ներսում էին, չորսը` դրսում: Հետո բոլոր միանգամից գնացին մի ուղղությամբ եւ ռումբերից մեկը պայթեցրեցին այնտեղ: Հետո գետնի վրայից արյունոտ մսակտորներ վերցրեցին եւքսեցին դեմքներին ու ձեռքերին: Դրանից անմիջապես հետո ռումբ պայթեցրինԺողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամներիհավաքատեղիում: Ահաբեկիչները ռումբ նետեցին նաեւ իմ ընկերոջ վրա: Նա մաս-մաս եղավ, գլուխը ոտքիս տակ ընկավ»,- պատմել է աղջիկը:
Թուրքական «Միլիեթ» թերթն այդ առնչությամբ գրել է, որ Անկարայի ահաբեկչությունից հետո Թուրքիան հրապարակել է երկար ժամանակ որոնման մեջ գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 21 մահապարտների ցուցակը: Ցուցակում, որի մեջ 6 կանանց անուններ կան, «կենդանի ռումբ» բնութագրվող ադրբեջանցի կնոջ անուն էլ կա: Դա Թուրքիայում որոնման մեջ գտնվող Ուլքեր Մամեդովան է: