Անկարայի ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է մեկով
Международные новостиԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը շարունակում է աճել:
Ինչպես հաղորդում է վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, ահաբեկչության հետևանքով տուժած ուսուցիչ Աթա Օնդեր Աթաբայը, ով ծանր վիրավորվել էր, 6 օր անց կնքել է մահկանացուն:
Այդպիսով, Անկարայի ահաբեկչության զոհերի պաշտոնական թիվը հասել է 100-ի:
Անկարայի երկաթուղային կայարանի մոտ հոկտեմբերի 10-ին թուրք-քրդական բախումներին վերջ դնելու կոչով հանրահավաքի ժամանակ 2 պայթյուն է տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհերի պաշտոնական թիվը հասել է 100-ի, վիրավորվածների թիվը` 500-ի: Նշվում է, որ պայթյուններն իրականացրել են տղամարդ մահապարտները, որոնց ինքնությունը դեռ պարզվում է: