Անկարայի ահաբեկչության վայրում մեկ շաբաթ անց ոգեկոչվել է զոհերի հիշատակը
Международные новостиԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից ուղիղ մեկ շաբաթ անց քաղաքում հիշատակի արարողություններ են տեղի ունեցել: Ինչպես հղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքա կան «Թարաֆ» պարբերականը:
Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում ամենաարյունալին համարվող ահաբեկչության 7-րդ օրը քաղաքացիական անձանց, քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև ահաբեչությունից տուժածների ընտանիքների անդամների մասնակցությամբ հոծ խումբ է հավաքվել Անկարայի այն հրապարակում, որտեղ մահապարտ ահաբեկիչները գործի էին դրել իրենց պայթուցիկները: Ներկաները պայթյունի վայրում ծաղիկներ են թողել և մոմեր վառել: Հավաքվածներից ոմանք կրել են պաստառներ զոհված քաղաքացիների անուններով: