Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է երաշխիքների մասին համաձայնագրի լրացուցիչ հայեցակարգի կիրառման մասին
Международные новостиԻրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է երաշխիքների մասին համաձայնագրի լրացուցիչ հայեցակարգի կիրառման մասին: Հայեցակարգը թույլ է տալիս ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներին իրականացնել միջուկային գործունեության անսպասելի ստուգումներ եւ ընդլայնում միջուկային օբյեկտներ նրանց մուտքի լիազորությունները:&nb sp;
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին տեղեկացրել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկի Ամանոն:
«Հոկտեմբերի 18-ին գլխավոր տնօրենը տեղեկացվել է Իրանի կողմից, որ Թեհրանը կսկսի կիրառել երաշխքիների մասին համաձայնագրի լրացուցիչ հայեցակարգը` չսպասելով մեջլիսի կողմից այն հաստատելուն, նաեւ ամբողջությամբ կիրականացնի 3.1 կոդը»,- ասվում է հաղորդագրությունում: