Amazon-ը դատի է տալիս կեղծ կարծիքներ հրապարակող օգտատերերին
Международные новостиԽոշորագույն ինտերնետ-խանութներից մեկը` Amazon-ը, մտադիր է դատի տալ ցանցի ավելի քան 1100 օգտատիրոջ` ընկերության կայքում վաճառվող ապրանքների մասին կեղծ կարծիքներ հրապարակելու համար:
Ինչպես տեղեկացնում է BBC News-ը` ընկերությունը նման հայց է ներկայացրել Սիեթլում, որտեղ գտնվում է Amazon-ի գլխավոր գրասենյակը:
Հայցում ասվում է, որ ընկերության հեղինակությունը տուժել է «կեղծ, ոչ ճիշտ» կարծիքների պատճառով, որոնց դիմաց օգտատերերին գումար են վճարում որոշ վաճառողներ` իրենց ապրանքների վարկանիշը բարձրացնելու նպատակով:
Amazon-ի տվյալներով` 1114 օգտատիրոջ 5-ական դոլար է առաջարկվել որոշակի ապրանքների տակ դրական մեկնաբանություններ գրելու կամ բարձր գնահատական տալու համար: