Բարաք Օբաման հրահանգել է սկսել Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու գործընթացը
Международные новостиԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրահանգել է սկսել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը` իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների համաձայն: Lenta.ru-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հուշագրում:
ԱՄՆ ղեկավարը Պետդեպարտամենտի ղեկավարներին, առևտրի, ֆինանսների և էներգետիկայի նախարարներին պաշտոնապես հանձնարարել է անցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի պարտավորությունների իրականացմանը:
Այսպիսով, հոկտեմբերի 18-ից սկսվում է Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերացումը, երբ ՄԱԳԱՏԷ-ն հաստատի Իրանի կողմից պայմանավորվածությունների կատարման փաստը: