«Ալ Քաիդա»-ի զինյալները հաստատել են Սանաֆի ան-Նասրի ոչնչացման փաստը
Международные новости«Ալ Քաիդա»-ի զինյալները հաստատել են ահաբեկչական խմբավորման ազդեցիկ դեպքերից մեկի՝ Սանաֆի ան-Նասրի ոչնչացման լուրը:
«Վզգլյադ»-ի փոխանցմամբ, «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորման աղբյուրը հաստատել է, որ ան-Նասրը երկու այլ ահաբեկիչների՝ Սաուդյան Արաբիայից Աբդուլ Մալիք ալ-Ջազրավիի եւ մարոկկացի Աբու Յասիր ալ-Մագրեբիի հետ սպանվել է Սիրիայի Հալեպ նահանգում ավիահարվածների արդյունքում: Ահաբեկիչները հրապարակել են զինյալի ռմբակոծված ավտոմեքենայի լուսանկարները: Դրանցում ճանապարհին ընկած երեք մարմին է երեւում:
Աբդուլ Մուհսին Իբրահիմ Աբդուլլա ալ-Շարիխը, որն առավել հայտնի է Սանաֆի ան-Նասր անունով, ծնվել է Սաուդյան Արաբիայում: Նա գլխավորել է, այսպես կոչված, Հաղթանակի կոմիտեն եւ պատասխանու էր «Ալ Քաիդա»-ի ռազմավարության եւ քաղաքականության մշակման ու իրականացման համար: