«Վրացական երազանք»-ը կորցրել Է իր դիրքերը
Международные новостиՆերկայում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում կպաշտպաներ հանրապետության բնակչության 13 տոկոսը, իսկ կառավարող «Վրացական երազանք» կոալիցիային՝ 11 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, վկայում են ԱՄՆ-ի Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) հարցման արդյունքները:
Դրանց համաձայն՝ հարցին, եթե վաղն անցկացվեին խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության օգտին դուք կքվեարկեիք, հարցախույզի մասնակիցների 13 տոկոսը նշել Է՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, 11 տոկոսը՝ «Վրացական երազանք» կոալիցիան: Այս տարվա ապրիլին կառավարող կոալիցիայի օգտին պատրաստ Էր քվեարկել հարցվածների 24 տոկոսը, իսկ Սահակաշվիլիի կուսակցության օգտին՝ 16 տոկոսը:
«Վրաստանի հայրենասերների միավորումը» եւ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի «Մեր Վրաստանը-ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցությունը բաժանել են երրորդ տեղը, նրանց օգտին կքվեարկեր հարցվածների 4 տոկոսը: 3 տոկոս ցուցանիշով չորրորդ տեղն զբաղեցրել Է Լեյբորիստական կուսակցությունը: Հարցման մասնակիցների 14 տոկոսը հայտարարել Է, որ ընտրություններում չԷր պաշտպանի որեւԷ կուսակցության:
Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2016 թվականի աշնանը:
NDI-ի հետազոտությունները ֆինանսավորում Է Շվեդիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալությունը: Հարցումներն անցկացնում Է Կովկասի հետազոտական ռեսուրսների կենտրոնը, հաղորդել Է Sputnik-ը: