Քերին առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ
Международные новостиԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել Է, որ առաջիկա օրերին հանդիպում կունենա Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Հորդանանի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու սիրիական ճգնաժամը: Այդ մասին ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել Է Իսպանիայի արտաքին գործերի եւ համագործակցությա ն նախարար Խոսի Մանուել Գարսիա-Մարգալիոյի հետ Մադրիդում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:
Քերիի խոսքով՝ Վաշինգտոնը ձգտում Է այդ կերպ Սիրիայի հակամարտության քաղաքական լուծում գտնել: «Ես պայմանավորվածություններ եմ փնտրելու Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Թուրքիայի եւ այլ երկրների ղեկավարների հետ»,-նշել Է պետքարտուղարը:
ԱՄՆ-ը հույս ունի խուսափել «Սիրիայի լիակատար ոչնչացումից»,-հայտարարել Է Քերին: Նրա խոսքով՝ «անհրաժեշտ Է հասկանալ՝ Սիրիայի ճգնաժամի կարգավորման ինչ տարբերակներ» են մնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: