ԵԱՀԿ ԽՎ-ն կդիտարկեն Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները
Международные новостиԵԱՀԿ խորհրդարանականները կդիտարկեն նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները: ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը նշանակել է իսպանացի խորհրդարանական Իգնասիո Սանչես Ամորին` որպես դիտորդական խմբի հատուկ կոորդինատոր: Իսկ Շվեդիայի խորհրդարանական Մարգարետա Սեդերֆելտը կծառայի որպես ԵԱՀ Կ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար, որում ներառված են շուրջ 40 խորհրդարանական ԵԱՀԿ 20 երկրից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ գրասենյակից:
Սանչես Ամորն ընդգծել է, որ նախորդ խորհրդարանական ընտրություններին ևս ինքն ու խորհրդարանականների դիտորդական խումբն այցելել էին Թուրքիա, որտեղ ականտես էին եղել ԶԼՄ-ների ազատության սահմանափակումներին: «Այս անգամ մենք հույս ունենք հետևել բազմակարծություն ունեցող պայքարի: Ես ակնկալում եմ, որ թուրքական իշխանությունները կգործադրեն ամեն ջանք` վստահ լինելու, որ ընտրողները, պաշտոնյաներն ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն ապահով են և անվտանգ»,- նշել է նա: