ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը կայցելի Թուրքիա
Международные новостиԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Վիկտորյա Նուլանդը շփումների համար հոկտեմբերի 19-ին կայցելի Թուրքիա:
Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ի արտգործնախարարության կայքը, Նուլանդը Անկարա կժամանի Իսպանիայից, որտեղ նա գտնվում էր ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Ենթադրվում է, որ Նուլանդը թուրքական կառավարության իրավասուների հետ կքննարկի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ջանքերը, փախստականների ճգնաժամը, այլ տարածաշրջանային եւ երկկողմանի հարցեր: