Ադրբեջանի բնակիչը պայթել է ականի վրա
Международные новостиԱդրբեջանի Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի 28-ամյա բնակիչ Էլվին Գաֆարովը պայթել է ականի վրա:
Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էլվին Գաֆարովը գնացել էր արոտավայրից չվերադարձած անասուններին փնտրելու:
Տուժածին փոխադրել են շրջանի կենտրոնական հիվանդանոց, որտեղ կտրել են նրա ձախ ոտքը: Մեծ թվով բեկորներ են հանվել է նաեւ նրա աջ ոտքից: