ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ուղեւորվում Է Իսրայել եւ պաղեստինյան տարածքներ
Международные новостиՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հոկտեմբերի 20-ին երկօրյա այցով կժամանի Իսրայել եւ պաղեստինյան տարածքներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ հղում անելով կազմակերպության՝ անունը չնշված ներկայացուցչին:
Պան Գի Մունի այցի մասին վաղօրոք չԷր հայտարարվել: Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, ուղեւորությունը կկայանա վերջին շաբաթներին իսրայելացիների եւ պաղեստինցիների միջեւ հաճախացած բախումների ֆոնին: