Դիրաբեքիրի փաստաբանների ասոցիացիայի նախագահը ձերբակալվել է
Международные новостиԴիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի ղեկավար Թահիր Էլչին ձերբակալվել է Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) ահաբեկչական չհամարելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Իմանալով ձերբակալելու որոշման մասին` Էլչիի մոտ են շտապել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարածաշրջանում փաստաբանական գրասենյակների ղեկավարներ, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ պատգամավորներ, Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քըշանաքը, ովքեր բոլորն էլ իրենց աջակցությունն են հայտնել Էլչիին:
Ձեռրբակալությունը սոցցանցերում տարբեր կազմակերպություններ ու օգտատերեր քննադատել են` նշելով. «Թահիր Էլչին միայնակ չէ»: «Թահիր Էլչիի ձերբակալությունն անընդունելի է»,- «Թվիթեր»-ում գրել է Թուրքիայի Մարդու իրավունքների գրասենյակը: