Ադրբեջանը խզել է Ռուսաստանի հետ գազային պայմանագիրը
Международные новостиԱդրբեջանի մեթանոլի արտադրության Գարադաղի գործարանը (AzMeCo) դադարեցրել է ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունից գազի գնումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործարանից report.az-ին հայտնել են, որ մեթանոլի համաշխարհային գների անկման պատճառով այլեւս շահավետ չէ «Գազպրոմ»-ից գազ գնել առկա պայմանագրային գնով:
«Որոշում է ընդունվել դադարեցնել «Գազպրոմ»-ից գազի գնումը, քանի որ ընթացիկ պայմաններով արտադրությունը վնասաբեր է», -նշել են AzMeCo գործարանում:
Պայմանագրի գործողության ընթացքում AzMeCo-ն «Գազպրոմ»-ից ավելի քան 100 մլն խմ գազ է գնել:
AzMeCo-ն «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը ստորագրել է 2015 թվականի սեպտեմբերի 11-ին: Պայմանագրով «Գազպրոմ»-ը AzMeCo-ին պետք է տարեկան 2 մլրդ խմ գազ վաճառեր: «Գազպրոմ»-ի գազի մատակարարումները պետք է ապահովեին Գարադաղի մեթանոլի գործարանի 100 տոկոս երաշխավորված բեռնվածությունը:
AzMeCo-ն հիմնադրվել է 2007 թվականին եւ շահագործման հանձնվել 2013 թվականի դեկտեմբերին: Գործարանի արտադրական հզորությունը կազմում է տարեկան 720 գազար տոննա մեթանոլ: