ԻՊ-ի մարտիկները Սիրիայից փախչում են Թուրքիա
Международные новости«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման մարտիկները Սիրիայից զանգվածաբար փախչում են հարեւան Թուրքիա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Daily Mail հրատարակությունը` նշելով, թե իրենց լրագրողները պարզել են, որ մարտիկները թուրք-սիրիական սահմանն անցնում են իբրև փախստականներ. սափրում են մորուքները եւ անգամ ծպտվում կանանց զգեստներ հագնելով:
Լրագրողները հայտնաբերել են հարյուրավոր սափրելու սարքեր եւ դեն նետված հանդերձանքներ: Դրա հետ կապված թուրքական իշխանությունները բարձրացրել են երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը:
Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած երկու ահաբեկչական գործողությունների հետաքննության ընթացքում, որի ժամանակ պաշտոնական տվյալներով 106 մարդ զոհվել, 500-ից ավելի մարդ էլ վիրավորվել էր, ահաբեկիչ մարտիկների ճամբար է հայտնաբերվել, որում պատրաստում էին ոչ միայն մեծերին. 50 ձերբակալված արտասահմանցիների կեսից ավելին երեխաներ են եղել
Սիրիացի զինվորականների ներկայացուցիչ Ալի Մայհուբն օրերս «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Սիրիայի զինված ուժերի հաջողությունները բերել են նրան, որ ԻՊ խմբավորման մեծ թվով ահաբեկիչներ հեռանում են դեպի թուրքական սահման:
«Գործողությունների սկզբից մեր զինված ուժերի ունեցած հաջողությունները, օդից, այդ թվում նաեւ հրետանային միջոցներով զինված ահաբեկիչների կառավարման համակարգերի եւ հրամանտարության վրա կենտրոնացված հարվածները խարխլում են նրանց ոգին: Մեծ քանակությամբ ահաբեկիչներ հեռանում են թուրքական սահմանի մոտ», -ասել էր նա:-