2015 թվականին Եվրոպա ժամանած գաղթականների թիվը գերազանցել Է 650 հազարը
Международные новостиՏարեսկզբից ծովային ճանապարհներով Եվրոպա ժամանած միգրանտների ու փախստականների թիվը գերազանցել Է 650 հազարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպության մամուլի քարտուղար Ջոել Միլմանը:
ՄՄԿ-ի տվյալներով՝ տարեսկզբից Եվրոպա եկածների թվաքանակը հոկտեմբերի 20-ի դրությամբ հասել Է 651 հազար 132-ի: Միջերկրական ծովը հատելիս զոհվել կամ անհայտ կորել Է 3 հազար 138 մարդ:
Եվրահանձնաժողովն ավելի վաղ հայտարարել Է, որ աշխարհում տիրող ներկայիս միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: