ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Մոգերինին կայցելի Վրաստան
Международные новостиԵվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նոյեմբերի 9-ին երկօրյա այցով կժամանի Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են վրացական ԶԼՄ-ները՝ հղում անելով հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Գիգի Գիգիաձեին:
Ներկայում Վրաստանի խորհրդարանի երկու կոմիտեներ լսում են համապատասխան գերատսչությունների ներկայացուցիչների պարզաբանումները ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրի իրականացման հարցի շուրջ: ԶԼՄ-ների տվյալներով՝ Գիգիաձեն այդ հայտարարությունն արել Է իր ելույթի ընթացքում, սակայն Վրաստան Մոգերինիի այցի մանրամասներն առայժմ հայտնի չեն:
ԵՄ-ն եւ Վրաստանը 2014 թվականի հուլիսին ստորագրել են ասոցացման համաձայնագիր, որի անքակտելի մասն Է ազատ առեւտրի խորը եւ համապարփակ գոտու մասին պայմանագիրը: Փաստաթուղթը վավերացման գործընթաց Է անցնում Եվրամիության 28 երկրների կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: