Եղիսաբեթ Երկրորդը Սի Ցզինպինին ողջունել Է Թագավորական հեծյալ գվարդիայի շքահրապարակում
Международные новостиՄեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին ողջունել Է Լոնդոնում Թագավորական հեծյալ գվարդիայի շքահրապարակում, որտեղ հոկտեմբերի 20-ին սկիզբ Է դրվել Միացյալ Թագավորություն Չինաստանի ղեկավարի՝ տասնամյակի ընթացքում առաջին պետական այցին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հանդիսավոր արարողության ավարտին, որն ուղեկցվել Է հրետանային համազարկերով, ՉԺՀ-ի նախագահը, ոսկեզօծ կառքում միապետի հետ միասին, ուղեւորվել Է Բուքինգհեմյան պալատ, որտեղ առաջիկա ժամերին տեղի կունենա տոնական ճաշկերույթ, որին կմասնակցեն Վինձորների միապետական ընտանիքի բազմաթիվ անդամներ, ինչպես նաեւ երկրի առաջատար քաղաքական գործիչները:
Շարասյան ընթացքի ճանապարհին լսվում Էին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի հիացական բացականչությունները, որոնք ողջունում Էին Սի Ցզինպինին եւ Եղիսաբեթ Երկրորդին՝ թափահարելով երկու երկրների պետական դրոշները:
Այցի ընթացքում ՉԺՀ-ի նախագահը մի քանի հանդիպում կանցկացնի Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ, այդ թվում՝ կառավարության ղեկավարի Չեքերս քաղաքամերձ նստավայրում:
Հարկ Է նշել, որ ներկայում Չինաստանը Մեծ Բրիտանիայի չորրորդ խոշորագույն առեւտրական գործընկերն Է: Չինաստան բրիտանական արտահանման ծավալը վերջին հինգ տարում 10 միլիարդից աճել Է մինչեւ 23 մլրդ դոլար: Սպասվում Է, որ առաջիկա տասը տարում Պեկինը Միացյալ Թագավորությունում կներդնի 105 մլրդ ֆունտ (163 մլրդ դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը: