Սլովենիայի խորհրդարանը լիազորություններ Է տվել բանակին միգրանտների ներհոսքը վերահսկելու համար
Международные новостиՍլովենիայի խորհրդարանը հավանություն Է տվել այն օրինագծին, որը բանակին լրացուցիչ լիազորություններ Է տալիս Խորվաթիայի հետ սահմանում միգրանտների ներհոսքը վերահսկելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Փաստաթուղթը պաշտոնապես թույլատրում Է զինծառայողների ուղարկումը սահմանապահ այն ստորաբաժանումներին օգնելու համար, որոնք պարեկում են 670 կիլոմետր երկարությամբ սահմանը:
ԶինծառայողԷներն այժմ, մասնավորապես, իրավունք ունեն բռնել սահմանային ռեժիմը խախտողներին եւ նրանց հանձնել ոստիկանությանը, ինչպես նաեւ կարգադրություններ անել սահմանամերձ գոտում գտնվող քաղաքացիական անձանց:
Ավելի վաղ բանակը կարող Էր միայն տեխնիկական եւ լոգիստիկական աջակցություն ցուցաբերել ոստիկանությանը:
Խորհրդարանը նաեւ մտադիր Է դիմել Եվրամիությանը՝ միգրանտների հետ կապված ճգնաժամի լուծման համար հավելյալ ֆինանսական օգնություն ցուցաբերելու խնդրանքով:
Հոկտեմբերի 18-ին ավելի քան 20 հազար գաղթականներ են ժամանել Սլովենիա, որի բնակչությունը կազմում Է ընդամենը 2 մլն մարդ: Հոկտեմբերի 20-ին Սլովենիայի ՆԳ նախարարության ներկայացուցիչ Բոյան Կիտելը BBC-ին ասել Է, որ Խորվաթիան խախտել Է այն փախստականների թվաքանակի վերաբերյալ նախնական գրավոր համաձայնությունները, որոնք պետք Է անցնեն երկու երկրների սահմանով: Ինչպես պնդում Է Կիտելը, խորվաթ ոստիկանները գաղթականներին պարզապես բաց են թողնում սահմանով՝ առանց նախազգուշացնելու: