Ամերիկացիները պատրաստվում են ռեկորդային գումարներ ծախսել Ծննդյան տոների կապակցությամբ
Международные новостиՁմեռային տոների ընթացքում ամերիկացիների ծախսերն այս տարի մեկ մարդու հաշվով կկազմեն միջինը 805,65 դոլար՝ մեկ տարի առաջվա 802,45 դոլարի համեմատությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ են վկայում ԱՄՆ-ի Մանրածախ առեւտրի ազգային ֆեդերացիայի (NRF) կողմից անցկացված հարցման արդյունքները:
Այսպիսով՝ ծախսերն առավելագույնը կլինեն նման հետազոտությունների անցկացման 14-ամյա պատմության ընթացքում, նշում Է MarketWatch-ը:
Ցուցանիշը հաշվի առնում սննդամթերքի, նվերների, զարդերի եւ այլ իրերի գնման ընդհանուր ծախսերը:
Այս տարեշրջանում նվերներ ձեռք բերելու համար յուրաքանչյուր ամերիկացի միջին հաշվով պլանավորում Է ծախսել 462,95 դոլար՝ անցյալ տարվա 458,75 դոլարի դիմաց: Դրա հետ մեկտեղ հարցման մասնակիցների գրեթե 59 տոկոսը կնախընտրեր ստանալ ընծայաքարտ. նվերների այդ տեսակն առաջատար դիրք Է գրավում արդեն իններորդ տարին անընդմեջ:
Այն մարդկանց բաժինը, ովքեր պլանավորում են Ծննդյան տոների կապակցությամբ ապրանքները գնել Համացանցում, 2014 թվականի 44,4 տոկոսի համեմատությամբ աճել Է մինչեւ 46 տոկոս:
Հարցվածների կեսից ավելին (գրեթե 56 տոկոսը) գնումներ Է կատարելու իր համար եւ դրա վրա միջին հաշվով ծախսելու Է 131,59 դոլար՝ անցյալ տարվա 126,37 դոլարի դիմաց:
Բացի այդ, ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ամերիկացիների 73 տոկոսից ավելին զեղչերն առավել կարեւոր գործոնն Է համարում ապրանք գնելիս, հարցվածների 61 տոկոսից փոքր-ինչ պակաս մասը սկզբունքային Է համարել ապրանքի որակը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: