Թուրքիայում հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով հայ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է
Международные новостиԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում հոկտեմբերի 10-ին խաղաղությանը նվիրված ցույցի ընթացքում տեղի ունեցած երկու պայթյունների զոհերի թվում հայ է եղել:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էիջց: Պարզվել է, որ զոհվել է դերսիմցի հայ Սերդար Բենը, ում հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին Ստամբուլում:
Նա հայ-ալաուիական շրջանակներում ծանոթ քաղաքական գործիչ էր: Սերդար Բենի եղբայրը` Հասան Բենը, մասնակցել է քրդական զինված պայքարին և 30 տարի առաջ զոհվել թրքական զինվորական ուժերի դեմ կռվի ժամանակ:
Տեղեկություններ կան, որ ցույցի ժամանակ վիրավորվել է Ռուդի Սայաթ Փոլադյանը: «Արևելք»-ի կայքը տեղեկացնում է, որ, Փոլադյանի խոսքով, Թուրքիայի բոլոր շրջանները պատերազմի լուրջ սպառնալիքի տակ են:
Անկարայի երկաթուղային կայարանի