Նիդեռլանդները Սահմանադրությունն արաբերեն կթարգմանի փախստակաների համար
Международные новостиՆիդեռլանդները Սահմանադրությունն արաբերեն կթարգմանի փախստակաների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է ներքին գործերի եւ թագավորության գործերի նախարար Ռոնալդ Պլաստերկը:
«Այս մարդիկ ժամանում են միանգամայն անծանոթ երկիր,-հայտարարել Է նա:-Կարծում եմ, որ հասարակության մեջ գործող հիմնական կանոնների վերաբերյալ մայրենի լեզվով տեղեկատվությունն օգտակար կլինի»:
Սահմանադրության՝ արաբերեն թարգմանված առաջին գլուխը, որը ներկայացնում Է հիմնարար իրավունքները, մունիցիպալիտետներին կուղղարկվի արդեն հաջորդ շաբաթ: Ամբողջ Սահմանադրության թարգմանման աշխատանքները պետք Է ավարտվեն մինչեւ նոյեմբերի սկզբը:
Սահմանադրության արաբերեն տարբերակը հասանելի կլինի թվայնացված տեսքով, որպեսզի մունիցիպալիտետները կարողանան այն զետեղել իրենց վեբկայքերում, ինչպես նաեւ կրկնօրինակներ տպագրել փախստականների շրջանում տարածելու համար:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, արաբերենը կդառնա չորրորդ լեզուն, որով պաշտոնապես թարգմանված կլինի Հոլանդիայի Սահմանադրությունը: Հիմնական օրենքն արդեն թարգմանված Է անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն: