Այաթոլլա Խամենեին հավանություն Է տվել «վեցյակի» հետ ձեռք բերված համաձայնագրին
Международные новостиԻրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հավանություն Է տվել իրանական միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) հետ ձեռք բերված համաձայնագրին, ինչպես նաեւ կարգադրել Է սկսել դրա կատարումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 21-ին հաղորդել Է Reuters գործակալությունը:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» լույս հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի կատարումը ամբողջովին կվերացնի ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները:
Հոկտեմբերի 18-ին «ընդունման օրն» Էր (adoption day), երբ կողմերը պաշտոնապես ձեռնամուխ են եղել իրենց պարտավորությունների կատարմանը, ինչն արձանագրվել Է մի շարք հայտարարություններով եւ կողմերի իրավաբանական քայլերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: