Ռուսաստանը եւ Իրանը կարող են մինչեւ 5 մլրդ դոլար հատկացնել համատեղ նախագծերի համար
Международные новостиՌուսաստանը եւ Իրանը կարող են համատեղ նախագծերի համար հատկացնել մինչեւ 5 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար եւ Առեւտրատնտեսական համագործակցության ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վայեզին՝ ամփոփելով Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ հոկտեմբերի 21-ին Թեհրանում կայացած բանակցությունների արդյունքները:
«Դժվար Է նշել մի ճյուղ, որտեղ մենք չենք համագործակցում կամ չենք պատրաստվում ապագայում համագործակցել: Իրանը եւ Ռուսաստանը փոխգործակցության լավ հեռանկարներ ունեն տրանսպորտային շինարարության, երկաթուղիների կառուցման բնագավառում, ինչպես նաեւ այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են՝ Էներգետիկան, նոր Էլեկտրակայանների կառուցումը,-ընդգծել Է Վայեզին:-Մենք քննարկել ենք նաեւ մեր համագործակցության ֆինանսական ապահովման հարցերը: Զարգացման համատեղ նախագծերին մենք միասին կարող ենք հատկացնել մինչեւ 5 մլրդ դոլար»:
«Երկկողմ փոխանակման ներկայիս ծավալը կազմում Է ընդամենը 1,8 մլրդ դոլար: Եվ մենք կարծում ենք, որ դա չի արտացոլում իրական հնարավորությունները: Այդ ծավալը կարող Է առաջիկայում մեծանալ առնվազն 2-3 անգամ»,- հավելել Է իրանցի նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: