Պուտինի վարկանիշը հասել Է պատմական առավելագույնին՝ գրեթե 90 տոկոսի
Международные новостиՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեության հավանության վարկանիշը հասել Է պատմական առավելագույնին եւ այժմ կազմում Է գրեթե 90 տոկոս: Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման տվյալները, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 22-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Հարցումը կատարվել Է 2015 թվականի հոկտեմբերի 17-18-ին: Դրան 1600 մարդ Է մասնակցել Ռուսաստանի մարզերի, երկրամասերի եւ հանրապետությունների 130 բնակավայրերում: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,5 տոկոսը:
Ինչպես վկայում են հետազոտության նյութերը, Պուտինի գործունեության հավանության վարկանիշը սահմանել Է նոր ռեկորդ՝ 89,9 տոկոս: Դրանով իսկ գերազանցվել Է նախորդ առավելագույն ցուցանիշը, ոը գրանցվել Էր 2015 թվականի հունիսին (89,1 տոկոս):
Կենտրոնի փորձագետների կարծիքով՝ «Ռուսաստանի նախագահի աշխատանքի հավանության այսչափ բարձր մակարդակը կապված Է նախեւառաջ Սիրիայի իրադարձությունների, ահաբեկիչների դիրքերին ռուսական օդուժի ավիահարվածների հետ» (դրանք անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններն Է համարել հարցվածների 26 տոկոսը):
Սոցիոլոգները նաեւ հիշեցնում են, որ պետության ղեկավարի գործունեության գնահատումներն արդեն ավելի քան մեկուկես տարի գտնվում են 80 տոկոսից բարձր մակարդակի վրա: